Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր` օգոստոսի 5-ին նշում է ծննդյան 43-րդ տարեդարձը:
«ArmSport.am»-ի խմբագրակազմը շնորհավորում է Ռոման Բերեզովսկուն ծննդյան օրվա առթիվ` մաղթելով նրան առողջություն և հետագա հաջողություններ մարզչական կարիերայում:
Բերեզովսկին ծնվել է 1974 թվականին Երևանում: Կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» (հետագայում՝ «Շենգավիթ») ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1991թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։ Բերեզովսկին առավել հայտնի է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում», Մոսկվայի «Դինամոյում» և «Տորպեդոյում» իր ելույթներով:
Իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Բերեզովսկին նշել է 1996 թվականի օգոստոսի 31-ին` աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլի` Պորտուգալիայի հետ խաղում (0:0): Եղել է ազգային ընտրանու ավագը:
Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը ևս Բերեզովսկին անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դեմ` 2015 թվականի հունիսի 13-ին (2:3):
Իսկ հրաժեշտի խաղը մեր լեգենդար դարպասապահն անցկացրել է 2016 թվականի մարտի 25-ին` Բելառուսի հետ ընկերական խաղում` դաշտում անցկացնելով 8 րոպե:
Նշենք` Ռոման Բերեզովսկին 2015 թվականից ընդգրկված է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում: