Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): 

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլու (Musayev Vahid Vuqar oğlu)

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորստի մասին:

Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց):

Սպանված զինծառայողը Ադրբեջանի Գյոյչայի շրջանից է, ծնված 1997 թվականին (նշվում է նաև 1998 թ.): Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին Գյոյչայի շրջանի Շեքեր գյուղում:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 40 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի՝ հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել