Armsport.am-ը գրում է.
Լատվիական «Վենտսպիլսը» շարունակում է նախապատրաստվել հերթական հանդիպմանը: Վաղը` օգոստոսի 5-ին, Պոլ Էշուոտի գլխավորած թիմը պետք է հանդիպի «Էլգավային»: Պաշտոնական խաղերում իր նորամուտը կարող է նշել Վիուլեն Այվազյանը, ով վերջերս է միացել լատվիական ակումբին: 

Բացի մարզումային աշխատանքից, Այվազյանը հասցրել է մասնակցել «Ատլանտասի» հետ ստուգողական հանդիպմանը:

«Փյունիկի» և «Շիրակի» նախկին հարձակվողը, ով Հայաստանի առաջնության 70 խաղում 28 գոլ է խփել, հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը:

«Անչափ ուրախ եմ, որ դարձել եմ «Վենտսպիլսի» ֆուտբոլիստ: Գիտեմ, որ ակումբը հարուստ պատմություն ունի: Դա խոսում է ակումբում կատարված որակյալ աշխատանքի մասին: Հուսով եմ, որ կարդարացնեմ սպասելիքները և պատրաստ եմ անել ամեն բան, որպեսզի օգնեմ թիմին: 

Հասցրել եմ Վենտսպիլսում որոշ ժամանակ անցկացնել և տպավորվել: Հրաշալի մթնոլորտ է, այստեղ ինձ շատ ջերմ են ընդունել: Դա շատ հաճելի է: Միակ բանը, որն անսովոր էր ինձ համար, դա «ամառային» եղանակն է: Հայաստանում հիմա ջերմաստիճանը շատ բարձր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել