Շվեյցարիայի ամառային ճամբարներից մեկում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են երկու 14-ամյա պատանիներ և ինքնաթիռի օդաչուն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վթարը տեղի է ունեցել Իտալիային սահմանակից Գրաուբունդեն կանտոնում:
Ամառային ճամբարը կազմակերպել էր Swiss Aero Club-ը: Piper PA28 մեկ շարժիչով ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց 10 րոպե անց: Շվեյցարիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունն այս տարածաշրջանում փակել է օդային տարածքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել