Թուրքիայում 2017 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել է 242 կին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով «Gazetesujin.net» ֆեմինիստական կայքի հրապարակած տվյալները:

Այդ տվյալների համաձայն՝ 2017-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանվել է 37 կին, փետրվարին՝ 30, մարտին՝ 35, ապրիլին՝ 31, մայիսին՝ 39, հունիսին՝ 36 և հուլիսին՝ 34 կին:

Հուլիսին սպանված կանանց 56%-ը հարձակման է ենթարկվել իրենց ծանոթ տղամարդկանց կողմից, 35%-ը մահացել է կասկածելի հանգամանքներում, 3%-ը սպանվել է անծանոթ տղամարդկանց կողմից, 2-ը սպանվել են աշխատանքի վայրում:

Հուլիս ամսին տղամարդկանց կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել 32 երեխա, 17-ն էլ՝ սպանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել