Ադրբեջանական վիճակագրական պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2010թ. Ադրբեջանից արտահանումների գումարային ծավալը կազմել էր $20.5 մլրդ: Անցած 10 տարիների ընթացքում այս առումով ռեկորդային էր 2008թ., երբ արտահանումների գումարային ծավալը կազմել էր $47.13 մլրդ: Արտահանումներում առյուծի բաժինը պատկանում է ածխաջրածիններին, առաջին հերթին` հում նավթին: Ոչ ածխաջրածնային ապրանքներից զատ՝ արտահանումներում տեղ են գտել միայն գյուղատնտեսական բնույթի երկու ապրանք` շաքար (մոտ $146 մլն 2010-ին) և միրգ (մոտ $112 մլն 2010-ին): 2011թ. համար այս պատկերը մնացել է անփոփոխ: Այսպիսով, 2008-11թթ. ժամանակահատվածի համար ոչ ածխաջրածնային ապրանքների բաժինն ընդհանուր արտահանումներում չի գերազանցել 2.0% ցուցանիշը:
2006-16թթ. Ադրբեջանից ընդհանուր արտահանումներում հում նավթի և նավթամթերքների մասնաբաժինը մինչ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի «հիմնական նավթի» փուլի մեկնարկը կազմել է մոտ 85%: Հետագա տարիներին այս մասնաբաժինն աճել է՝ հասնելով մոտ 95%-ի: Այս ցուցանիշը պահպանվել է նաև 2011 և 2015թթ. համար:
Ռեկորդային` 2008-ին հում նավթի և նավթամթերքների մասնաբաժինն ընդհանուր արտահանումներում կազմել է 98%: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահանումների համար վերցված Ազերի-Չիրագ-Գյունեշլիի հարակից գազի ծավալները չէին ֆիքսվում նաև BP/AIOC կոնսորցիումի սովորական պրոցեդուրաների, առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գազի այս արտահանումները սպասարկում էին թե՛ Ադրբեջանի իշխանական օղակների աշխարհաքաղաքական ամբիցիաները, թե՛ դրանց գրպանները: Նշենք, որ 2010-14թթ-ին ամենաշատ արտահանումները կատարվել է դեպի Ուկրաինա և ՌԴ: Հատկապես Ուկրաինա արտահանումների ծավալների շեշտակի աճը համապատասխանաբար 2007թ. և 2008թ. սկսած: Իտալիան Ադրբեջանից արտահանումների (հում նավթ) բացարձակ առաջատարն է: 2006թ. արտահանումներն Իտալիա կազմել էին մոտ $3.0 մլրդ կամ այդ տարի Ադրբեջանից աշխարհի այլ երկրներ (բացի ԱՊՀ երկրներից) արտահանումների մոտ 50.0%-ը: 2015-ին այս ցուցանիշները կազմում էին $13.34 մլրդ և 53% համապատասխանաբար: 2008-ին՝ Ադրբեջանից հում նավթի արտահանումների ռեկորդային տարում, դրանք կազմել էին $19.22 մլրդ և 41.2% համապատասխանաբար: