Armsport.am-ը գրում է.
Իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարիերան կշարունակի Թուրքիայում:
31-ամյա ֆուտբոլիստը հեռացել է «Վալենսիայից» և տեղափոխվել է «Բեշիքթաշ», հայտնում է ստամբուլյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Սակայն պայմանագրի մանրամասները և տրանսֆերի արժեքը չեն հաղորդվում:
«Transfermarkt»-ի տեղեկություններով, «Վալենսիան» Ալվարո Նեգրեդոյի վաճառքից 2,5 մլն եվրո է ստացել: Երկու տարի առաջ իսպանացիները հարձկվողի համար 28 մլն եվրո վճարեցին «Մանչեսթեր Սիթիին»:
«Բեշիքթաշի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք՝ «Բեշիքթաշում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/08/03/Alvaro-Negredo/815169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել