Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի մոտ ձերբակալել են կնոջ, ով ցանկացել է զենք մտցնել շենք։ Դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա՝ գրում է Politico-ն։
Ոստիկանները ձերբակալել են 34-ամյա իրավախախտին, երբ անվտանգության նկատառումներով ստուգման համար սկսել են սկանավորել նրա ճամպրուկները։ Պարզվել է, որ նա ունի լիցքավորված զենք։
Կնոջը ձերբակալել են ու մեղադրել զենքի անօրինական պահման մեջ։ Միջադեպը չի ազդել Կոնգրեսի աշխատանքի վրա. նույն օրը Ներկայացուցիչների պալատի անդամներն անցկացրել են օգոստոսյան արձակուրդներից առաջ վերջին հանդիպումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



