ԵՄ-ի առջև ծառացած հիմնական մարտահրավերը հանդիսանում է ահաբեկչությունը, երկրորդ տեղում միգրացիան է, իսկ այնուհետև տնտեսության վիճակն է։ Այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի պատվերով «Եվրոբարոմետրի» անցկացրած հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է մայիսի 20-30-ը, դրան մասնակցել է ավելի քան 33 հազար մարդ ԵՄ պետություններից ու ԵՄ անդամակցության թեկնածու երկրներից։

Պատասխանողների մոտ 44 տոկոսը կարծում է, որ հենց ահաբեկչությունն է հանդիսանում հիմնական մատահրավեր ԵՄ-ի համար, ինչը 12 տոկոսով ավելի է 2016-ի աշնան հարցման արդյունքների համեմատ։

Միգրացիան, որը եղել է անհանգստության հիմնական առիթ 2015 թվականի գարնանից, այժմ հանդիսանում է երկրորդ առավել հաճախ հիշատակված խնդիրը (38 տոկոս)՝ -7 տոկոս նախորդ ցուցանիշից։

Պատասխանողների 18 տոկոսը խնդիր է համարել տնտեսական իրավիճակը (-2 տոկոս նախորդ տվյալից)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել