Ցանկացած կնոջ ամենից թույլ տեղը կոշիկն է: NEWS.am STYLE-ը կպատմի կոշիկների ուղղությունների մասին, որոնք առաջարկում են դիզայներները գարուն-ամառ սեզոնին:
1. Գլադիատորական բոկոտիկներ
Բարձր, գրեթե մինչեւ ծնկները հասնող բոկոտիկները՝ զարդարված դեկորատիվ ճարմանդներով, այս գարնան հիթն են:
2. Թափանցիկ ներդիրներ
Կոշիկների վրա պլաստիկե թափանցիկ ներդիրները հայտնվեցին շատ դիզայներների ցուցադրությունների ժամանակ: Դա մերկ ոտքի գեղեցիկ արդյունք է ստեղծում:
3. Սեւի եւ սպիտակի համադրությունը
Սեւ-սպիտակը վերջին ժամանակներս ճանաչված է ոչ միայն կոշիկի, այլեւ հագուստի նորաձեւության մեջ: Իսկապես, նման համադրությունն անհավատալիորեն արդյունավետ է դիտվում:
4. Կայուն կրունկ
Կանանց համար շատ հարմար կոշիկ: Լայն զանգվածեղ բարձր կրունկը հարմարության եւ հարմարավետության լավագույն օգնականն է:
5. Մետաղական գույնի կոշիկ
Դիզայներները սեւեռուն ուշադրություն են դարձրել մետաղականացված նյութերից պատրաստված կոշիկներին եւ բոկոտիկներին: