Երեկ ArmStar.am–ն իր ընթերցողներին տեղեկացրեց, որ երգչուհի Նանան իր ֆեյսբուքյան էջում իր ծննդյան օրն արել էր հետևյալ գրառումը. «Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ ջան: Ես այսօր գնում եմ, վիրահատվում եմ: Ես ձեր աղոթքների կարիքն ունեմ, մաղթեք ինձ առողջություն: Անչափ շնորհակալ եմ»:

Ձեր Նանա 04.04.2013

Այսօր արդեն մեզ հետ զրույցում երգչուհու մենեջեր Պողոս Ամիրխանյանը պարզաբանեց ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա մեկ բան կարող եմ հայտնել, որ Նանան գտվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Դեռ չեմ կարող վիրահատության պատճառը նշել, սակայն ուզում եմ ասել, որ այս պահին նրա վիճակը կայուն է և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Որոշ ժամանակ նա կմնա հիվանդանոցում: Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվի, մենք անպայման այդ մասին բոլորին կհաղորդենք»:

ArmStar.am-ը Նանային մաղթում է շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել