Artsakhpress-ը գրում է.
 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ) հուլիսի 30-ին Ռաքքայում նկարահանված 30 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել:

Այս մասին, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Middle East Media Research Institute մոնիտորինգային ծառայությունը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել տեսանյութը, ինչի արդյունքում ի հայտ են եկել հետաքրքիր փաստեր:

Տեսանյութը նկարահանված է արհեստավարժ մակարդակով և ԻՊ-ի կոչն է Ռաքքայի բնակիչներին՝ ոչ մի կերպ չհամագործակցելու Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների և Սիրիական ժողովրդավարական ուժերի հետ:

Տեսանյութում հիմնականում հանդես է գալիս ԻՊ-ի գլխավոր քարոզիչ համարվող Մուհամմադ Ալ-Ադնանին, նրա խոսքն ուղեկցվում է Ռաքքայում տեղի ունեցած ռազմական գործողությունները ներկայացնող տեսանյութերով, որոնցում երևում են նաև ԻՊ-ին պատկանող զենքերն ու զինտեխնիկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել