Պետության մոլեկուլները համայնքներն են, համայնքի ղեկավարն ու ավագանին կարող են դարձնել այն անապատ կամ կարող են ծաղկեցնել այն։ Հայաստանով մեկ հանդիպում ես համայնքի ղեկավարների, ովքեր բարև տալուց հետո իրենց համայնքի համար ինչ-որ բան են ուզում, մեկ-մեկ էլ մտնում ես համայնքներ, որտեղ տարիներով ոչինչ չի արվել։ Հավատացեք, կենտրոնական իշխանությունը հեչ էլ մեղավոր չէ, որ համայնքի անդամները ավագանու ու ղեկավարի նման կազմ են ընտրել։ Ես կարծում եմ, որ երկիրը զարգանում է համայնքներով, կենտրոնական իշխանության ոչ մի անդամ երբեք չի կարող ավելի լավ պատկերացնել համայնքի զարգացումը, քան հենց տեղի բնակիչը։ Այստեղ մի խնդիր կա, Երևանից ու խոշոր քաղաքներից դուրս առկա է կադրերի խիստ սով, հաճախ միայն անգլերենի իմացության բացակայությունը կամ տեխնիկական խնդիրները խոչընդոտում են միջազգային լավ ծրագրերին մասնակցելու գործին։ Եթե հնարավոր լիներ հավաքել մեկ կազմակերպության մեջ մի քանի հարյուր լեզվի մասնագետների, ովքեր ծրագրեր գրելու հարցում կօգնեին համայքներին, ապա արտակարգ բան կստացվի։ Խոսքս հատկապես զբոսաշրջային և արկածային տուրիզի զարգացմանն ուղղված դրամաշնորհների մասին է։ Արժի նման կառույց ստեղծելու վրա գումար դնել, հաստատ կարդարացնի՝ անկախ համայնքի տեղից ու մեծությունից, բոլորի մեջ պետք է դնել մեծ ամբիցիաներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: