Tert.am-ը գրում է․

Ամերիկացի գիտնականները անվանել են այն երկրները, որոնք համեմատաբար ավելի բարեկեցիկ են կանանց ապրելու համար:
Ինչպես գրում է Euromag-ը, հարցումը կատարվել է 80-ից ավել երկրներում ապրող շուրջ 9000 կանանց շրջանում: 
Պարզվել է, որ կանանց համար ամենաբարենպաստ երկիրը Շվեդիան է, որին հաջորդում է Դանիան, ապա Նորվեգիան:

Ամենաբարենպաստ երկրների տասնյակում են ընդգրկվել նաև Ֆինլանդիան, Ավստրիան, Կանադան, ինչպես նաև Նոր Զելանդիան և Ավստրալիան:

Ուշագրավ է, որ միևնույն ժամանակ կանանց համար ամենաանբարենպաստ երկրներն են համարվել Իրաքը, Թունիսը, Պակիստանն ու Բոլիվիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել