Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 7 հազար 234 ամուսնություն: 2017թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնությունները 2016թ. հունվար-հունիսի համեմատ նվազել են 6.5 տոկոսով:  2016 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 7 հազար 739 ամուսնություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ամուսնալուծության 1949  դեպք: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով: 2016 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է  ամուսնալուծության 1753 դեպք:

Գրանցված 1 000 ամուսնական զույգի համեմատ, 2017թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 269 դեպք` 2016թ. հունվար-հունիսին արձանագրված 227-ի համեմատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել