Վերջերս Ռուսաստանից բարեկամներիցս մեկն էր եկել պլաստիկ վիրահատության: Նեղվել էր հայկական քթից: Որ մեծ քիթը նախկինում ազնվականության խորհուրդ ուներ, դա ոչ մեկին հետաքրքիր չի, մարդը ուզում էր փոխվել: Վիրահատությունից, բժիշկների վերաբերմունքից, սպասարկող անձնակազմից լիքը գոհ ու շնորհակալ էր: Վիրահատությունն արժեցել էր, կարծեմ, 420 հազար դրամ: Նույն վիրահատությունն էնտեղ մոտ 5 անգամ թանկ արժե: Այսինքն՝ լրիվ արդարացված է ինքնաթիռով գալ, վիրահատվել, միջին հյուրանոց վարձել ու մի 10 օր մնալ ստեղ: Գումարած էս ամենին՝ ստեղ պրոֆեսիոնալիզմն էապես գերազանցում է էնտեղի 5 անգամ թանկ գործ անող բժիշկների որակներին: Իր և կողքի հիվանդասենյակներում լիքը ռուսներ են եղել. էլ ճակատը փոքրացնելու, հոգին խորացնելու, աչքերը թախծոտ ու խելացի սարքելու ու հազար ու մի տրամաբանական ու ախմախ պահանջներով:
Հիմա, եթե մենք մեր տուրիստական բուկլետներում գովազդենք նաև բժշկական էն ծառայությունները, որոնցով մրցունակ ենք, ահագին փող կմտնի մեր երկիր:
Հ.Գ. Առաջ տարբեր տեղերից սրտի վիրահատության էին գալիս, վրացիք պահը բռնացրին ու մեզ զրկեցին լիքը փողերից, որովհետև մեր ագահությունը տաքսիստի ագահություն ա: Հիմա դա դաս կլինի, ու նույն սխալը չենք անի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել