Մեր հասարականությում առհասարակ առկա է հասկացությունների ճգնաժամ. մարդիկ օգտագործում են բառեր, գնահատականներ, ինչպիսին են ՝ մտավորականներ, հերոս, դավաճան և այլն՝ առանց այս հասկացությունների բովանդակությունն ըմբռնելու: Սրա հիմնական պատճառը այս հասկցությունները զանգվածներին հասցնող մտավորականության բացակայությունն է: Այսօր ամեն մի գրող, երաժիշտ, նկարիչ համարվում է մտավորական՝ առանց հաշվի առնելու վերջիններիս կամ իրենց ստեղծածի արժեքը: Մտավորկաննների խումբը որպես էդպիսին առանձնացել է 18-19-րդ դարերում, երբ մարդկանց որոշակի խումբ սկսեց ոչ թե իր ապրուստը վաստակել մյուսների նման ֆիզիկական աշխատանքով, այլ մտավոր՝ գրականություն, լրատվություն ստեղծելու միջոցով: Նախկինում էլ եղել են նկարիչներ, գրողներ, փիլիսոփաներ, սակայն նրանք սոցիալական հատուկ խումբ չեն կազմել, որոշ բացառություններով, օրինակ` Հին Չինաստանում, երբ գիտնականները բարձրագույն սոցիալական դաս են համարվել: 21-րդ դարում,երբ մարդկանց համեմատաբար շատ ավելի մեծ մաս էզբաղվում մտավոր գործունեույթյամբ (այդ թվում՝ իրավաբաններ, տնտեսագետներ և այլն) իմ համոզմամբ մտավորական կարող են համարվել հետևյալ չափանիշներին բավարարող անձինք՝
1, Ստեղծում է բարձրարժեք մշակութային ժառանգություն կամ պահպանում է այն:
2, Զբաղվում է ստեղծագործական-գաղափարական գործունեությամբ, ինչը նպաստում է հասարակության առաջընթացին
3, Անկախ է: Ասում է միայն ճշմարիտը, այն չի թաքցնում հանուն որևէ խմբի քաղաքական շահերի: Ոչ թե ծառայեցնում է իր հեղինակությունը առանձին խմբերի մասնավոր քաղաքական շահերին, այլ իր հեղինակությամբ ստիպում է այդ խմբերին հաշվի նստել իր գաղափարների հետ ու իրացնել դրանք: Վառ օրինակը ըմբոստ Դիոգենեսն է, որին հարգում էր անգամ աշխարհակալ Մակեդոնացին՝ ի տարբերություն պալատական շողոքորթ մտավորական ծաղրածուների:
4, Իր անհատականությամբ ակնհայտ տարբերվում է գորշ միջակներից, մոտիվացնում է մարդկանց, բորոբոքում նրանց մոտ ազատության ձգտումը: Նոր գաղափարներ է առաջադրում, չի ենթարկվում հնացած կանոններին, ինչի արդյունքում վաստակում է անգամ հասարակության մի մասի թշնամանքը:
5, Ազգայնական է: Ստրկամտություն չի քարոզում, չի սպասարակում օտար պետությունների շահերը: Կոսմոպոլիտը չի կարող համարվել հայ մտավորական
6, Խոսքը հասարակության աչքերում ձեռք է բերում հատուկ կարևորություն և նշանակություն
Հ.Գ. Այսօր վերոգրյալ չափանիշներին բավարարող սակավաթիվ անձանցից հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձն է: Շնորհավուրում եմ, քաջառողջություն, արևշատություն և երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում:



