Ամերիկացիների վարժեցրած այդ ստորաբաժանումների զինծառայողները հիմնականում շիա մահմեդականներ են :
Այսպիսով, երբ Սադդամի ռեժիմի օրոք շիաներն էին ենթարկվում նույն վայրագություններին , սպասելի էր, որ մի օր էլ իրենք են նույն կերպ պատասխանելու :
Այդ ամենը դիտողը չի ասելու , որ իրաքցի հատուկջոկատայինները խոշտանգում և սպանում են ԻՊ կողմնակիցների, այլ `շիաները սուննիների և սա հղի է այդ երկու հոսանքների միջև եղած թշնամանքի նոր ուժգնացմամբ :
Երևի, թե Սադդամը իր ժողովրդին լավ էր ճանաչում ու միայն բիրտ ուժի միջոցով էր կարելի խաղաղ պահել երկիրը, որ տարբեր կրոնական, էթնիկ խմբեր իրար չուտեին :Ի դեպ թյուր կարծիք կա, որ քաղաքական հարցերը վայրագությունների միջոցով լուծելու հիմքը Սադդամն է դրել, բայց այդ ամենը Իրաքում իրենից շատ ավելի առաջ է եղել. Նա ընդամենը ավանդույթն է շարունակել և ինչքան էլ տարօրինակ հնչի, իմ սուբյեկտիվ կարծիքով, այլ ելք չկար :
Ինչևէ սպասենք, որ աշխարհի տարբեր երկրներից սուննիների հոսք կգրանցվի ԻՊ շարքեր և կկոչվի <<գնում ենք մեր եղբայրներին շիական վայրագ ռեժիմից պաշտպանելու >>:
Հ. Գ Ի դեպ լրագրողը վաղուց է այդ ստորաբաժանումների հրամկազմի վստահությունը վայելել և ստացել է թույլտվություն հանգիստ նկարահանումներ կատարելու ,իսկ հիմա նա և նրա ընտանիքի անդամները ստանում եմ սպառնալիքներ, որ իրենց այդ հրապարակումների համար գիշերը սպանելու են :
Չգիտեմ ինչի, բայց մտքովս անցնում է, որ նրա վստահություն ստանալը և ներկա արտահոսքը կազմակերպված է ինչ որ ուժերի կողմից, որ ԻՊ ի վերջը շուտ չգա ու պատերազմի կրակը երկար արվի :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել