Երբ որոշ լրագրողներ էլ գրելու բան չեն ունենում, չեն վարանում ստորաքարշ քայլերի գնով էժան աժիոտաժ ստեղծելուց, իսկ դրա համար երկու «հիանալի» թիրախ կա՝ բանակն ու եկեղեցին։
Թերթերից մեկի հերթական բուռն ու հուզական հոդվածը ասածիս վառ դրսևորումն է։ Մարդիկ բռնել ու մի բավականին մեծ հոդված են գրել այն փաստի առնչությամբ, որ Մայր Աթոռի կանգառը վճարովի են սարքել, որը մինչև 10 րոպե անվճար է, իսկ 10 րոպեն լրանալուն պես գանձում է հարյուրական դրամ ամեն մեկ ժամի համար։
Այս փաստը համեմում են կեղծ պաթոս պարունակող լրացումներով, թե իբր ինչ-որ ահազանգ է եղել (ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ ինչ-որ բանից դժգոհ քաղաքացին կզանգի ինչ-որ թերթի խմբագրություն, կամ քանի՞սդ թերթերի խմբագրությունների համար գիտեք), թե «եկել էի՝ մոմ վառեի, 200 դրամ գանձեցին, Աստծո մոտ գնալն է՞լ է փողով»։ Դե իսկ հոդվածի կուլմինացիան հոդվածագրի սեփական գլուխգործոց հարցադրումն էր. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դեռ խոսում է զբոսաշրջության զարգացման մասին: Ահա թե ինչպես են զբոսաշրջիկներին գայթակղում սուրբ քաղաքում»:
Ու ինչպե՞ս չասես այստեղ. տղա/աղջիկ ջան, ձեր գեղի դիտարժան գոմի մոտ կայանատեղին գուցեև անվճար է, բայց հատկապես եթե շեշտադրումներ ես անում տուրիզմի զարգացման վրա, ապա ցույց տուր ինձ որևիցե տուրիստական զարգացած տեղ, որտեղ սենց անվճար կայանատեղիները ծփում են. Էյֆելյան աշտարա՞կ, Կոլիզե՞յ,, Իսաակիի տաճա՞ր, գուցե Չինական պա՞տ...
Ինչո՞ւ եք հիմար-հիմար բաներ գրում, այն էլ չեղած տեղից, ի՞նչ սարսափելի բան է արել Եկեղեցին, կամ էդ ի՞նչ մի աստղաբաշխական գումար է 100 դրամը, կամ էդ ի՞նչ վատ է, որ յազվա տաքսիստների փոխարեն հասարակ մարդիկ կայանվեն, կամ էդ 100 դրամի մեռածներից ո՞ւմ են արգելել մի քիչ հեռու կանգնեցնել մեքենան՝ անվճար տեղում ու մի երկու հարյուր մետր ոտքով քայլել դեպի եկեղեցի...
Մի խոսքով, գետինը մտնեք դուք ու ձեր ստալինյան կլյաուզնիկի աշխատաոճը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/289529454514159?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել