168.am-ը գրում է.

Հուլիսի 30-ին, ժամը 08:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, երեխան հոսանքահարվել և ընկել էլ. սյան վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 2001 թ. ծնված Գ. Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել