Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ շատ հիասթափված է Չինաստանից, քանի որ այդ երկիրը ոչինչ չի անում Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Շատ հիասթափված եմ Չինաստանից: Մեր նախկին հիմար ղեկավարները նրանց թույլ են տվել առևտրի միջոցով տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ աշխատել, բայց նրանք մեզ համար ոչինչ չեն անում Հյուսիսային Կորեայի հարցը լուծելու համար: Նրանք միայն խոսում են այդ մասին: Մենք այլևս դա չենք շարունակի: Չինաստանը կարող է հեշտությամբ լուծել այդ խնդիրը»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ։ Նշվում է, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկում առաջին անգամ է իրականացվել։ Դեպքի առնչությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները պատրաստվում են արտահերթ նիստ անցկացնել։
Շարունակությունն՝ այստեղ



