Երևի եկել է ժամանակը հանրային լուրջ քննարկումներ սկսել երդվյալների դատարան հիմնադրելու հարցի շուրջ: 1995թ Սահմանադրության մեջ ամրագրվելով՝ այն այդպես էլ իրականություն չդարձավ: Ժամանակ առ ժամանակ երդվյալների դատարանի գաղափարը հայտնվում է տարբեր իրավական հայեցակարգերում ու անսպասելի էլ հանվում: Կարծում եմ հակագիտական են այս ինստիտուտի դեմ բերվող բոլոր փաստարկները: Արդարադատությունը կարելի է և պետք է վստահել հասարակությանը, անկախ նրա մեծ ու փոքր լինելուց: Պետական դատարանն ու արդարադատության աջակցությանը <<լծված>> իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներն անդառնալի կանխատեսելի են ու հուսահատեցնող....թարմություն է պետք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել