Հանրային հեռուստաընկերությունը սկսեց «Քույրը» հեռուստանովելի ցուցադրությունը: Բնական է, որ լինելու են քննադատություններ, բայց առաջին իսկ սերիայի ցուցադրությունից ակնառու էին դրական փոփոխություններ: Նախ սերիալում հնչում էր գրական ու գեղեցիկ հայերեն, չկային ժարգոնային ու առօրյա խոսակցական բառեր, դերասանական կազմը հիմնականում նոր էր, սյուժեն հետաքրքիր էր ու դիտվող: Ռուբեն Ջաղինյանի ղեկավարությանօրոք սա առաջին լուրջ նախագիծն էր Հ1-ի եթերում, որը, հուսով ենք, իր դրական հատկանիշներով կտարբերվի նախորդ աշխատանքներից և այլ հեռուստաընկերությունների եթերում ընթացող միաբովանդակ սերիալներից: Շատ տպավորիչ էր նաև սերիալի գլխավոր երգը, որի խոսքերի համահեղինակներն են Ռիչարդ Մադլենյանն ու սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը: Այս անգամ լինենք լավատես, փորձենք գնահատել աշխատակազմի ջանքերը, նրանց մաղթենք հաջողություններ և եթերային նորմերին համապատասխան աշխատանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել