Այս մարդը՝ ընկեր Ռոբերտը, հայտնի է դարձել նրանով, որ կեսդյույմանոց (պոլդյույմ) 10 հեղույսը (բոլտը) 5 ժամի փոխարեն պատրաստել է 1 ժամում։ Ու նրա նկարը տպագրել են Նարիմանովի շրջխորհրդի ու շրջգործկոմի (Խանլարի շրջան) «Ազնիվ աշխատանք» թերթում 1938թ. հուլիսի 10-ին։
1930-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում տարածվում է ստախանովյան շարժումը, որն իր անվանումը ստացել էր բանվոր, կոլտնտեսական Ալեքսեյ Գրիգորևիչ Ստախանովի անունից։ Վերջինս 1935 թվականին իր ընկերների հետ սահմանվածից 14.5 անգամ ավելի շատ ածուխ է հանում։ Դրանից հետո ամբողջ երկրում սկսում են նրան ընդօրինակել ու ով, ինչ գործ որ անում էր, փորձում էր գերակատարել սահմանված պլանը, ընկեր Ռոբերտն էլ բացառություն չէր։ Սովետի քարոզչությունը լայնորեն աշխատում էր ստախանովյան շարժումը տարածելու ուղղությամբ։