Ադրբեջանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները, որոնք նախապատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը և իրենց վերջին հավաքն են անցկանցում Բաքվի Excelsior հյուրանոցում հայտարարել են, որ բոյկոտում են հավաքը և չեն մասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ երկար ժամանակ է՝ նրանց չեն վճարում աշխատավարձերը։ Ադրբեջանցի ապստամբ ըմբիշների մեջ են օլիմպիական չեմպիոն Թորգուլ Ասկերովը, Հաջի Ալիևը և ուրիշներ։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիրդովսի Ումուդովը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն առաջնությանը։ Անդրադառնալով հունա-հռոմեական ոճի ըմբիշների բողոքներին՝ վերջինս նշել է, որ նախկինում ֆեդերացիան շատ մեծ ուշադրություն է դարձրել նրանց, իսկ հիմա կան խնդիրներ, որոնք ունեն աշխարհի շատ ֆեդերացիաներ։
Ումուդովի ասածը ծանրակշիռ կլիներ, եթե բավական մեծ ֆինանսական խնդիրներ ունեցող Ադրբեջանն ահռելի գումարներ չծախսեր օտար մարզիկներին գնելու, Իսլամիադա և Եվրոպական առաջին օլիմպիադա կազմակերպելու, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցաշարեր անցկացնելու վրա։ Վերջին օրինակը՝ Ադրբեջանը մի ամբողջ վոլեյբոլի կանանց թիմ է գնել Ուկրաինայից։
Այսինքն՝ օտարներին զարմացնելու և իբրև թե սեփական գովազդն անելու համար Իլհամ Ալիևը գումարներին ունի, իսկ հարազատ օլիմպիական չեմպիոնին և այլ մարզիկներին արդար վաստակած աշխատավարձը վճարելու հնարավորություն չունի։
Մեկնաբանություններն ավելորդ են։ Սոված ըմբիշների ապստամբությունը դեռ սկիզբ է։ Սոված ազերին վերջում Ալիևի գնած ահռելի քանակությամբ զենքը հենց վերջինիս դեմ է ուղղելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել