Բաղադրիչներ
- կաղամբ - 6 հատ (տերև)
- բրինձ - 12 ճ/գդ (խաշած)
- սունկ շամպինիոն - 6 ճ/գդ (տապակած)
- լոլիկի մածուկ - 2ճ/գդ
- ջուր - 0,5 բաժակ (տաք)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ լցնում ենք եռման ջուրն ու ընկղմում ենք կաղամբի տերևները այդ ջրի մեջ
1 րոպեով: - Խառնում ենք տապակած սունկն ու խաշած բրինձը, ավելացնում ենք աղն ու սև պղպեղը:
Ստացված միջուկը դնում ենք կաղամբի տերևի մեջ և փաթաթում ծրարի պես, ապա
ամրացնում ենք ծայրը ատամի չոփիկով, որպեսզի տոլման չբացվի: - Դնում ենք տոլման տապակի մեջ:
Առանձին ամանի մեջ խառնում ենք տաք ջուրն ու լոլոիկի մածուկը և լցնում տոլմայի
վրա: Ապա տոլմայով տապակը դնում ենք թույլ կրակի վրա փակ կափարիչով և
շոգեխաշում ենք տոլման 5 րոպե յուրաքանչյուր կողմից: - Եվ մեր վեգետերիանական տոլման պատրաստ է:
Մատուցելիս վեգետերիանական տոլմայի վրա շաղ տվեք կտրատված կանաչի:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BE%D5%A5%D5%A3%D5%A5%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%AC%D5%B4%D5%A1/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել