Գաղտնիք չէ, որ կրունկները կնոջն ավելի գայթակղիչ և ցանկալի են դարձնում, սակայն հաճախ հանուն այդ գեղեցկության տուժում է առողջությունը: Բժիշկները նշում են, որ առողջությանը հասցվող բացասական ազդեցությունը կարելի է զգալիորեն կրճատել ոչ բարձր կրունկներ ընտրելով:
2,5 սմ բարձրությամբ կրունկներն իդեալական տարբերակ են կնոջ համար: Ավելին, այս բարձրության կրունկների վրա քայլելն ավելի օգտակար է, քան անկրունկ կոշիկներով քայլելը: Խորհուրդ է տրվում կրունկների վրա քայլել ամենաշատը 20 րոպե, այնուհետև պետք է մի փոքր դադար տալ:
Ավելի բարձր կրունկներով քայլելու ժամանակ կանայք ստիպված են լինում ոտքի կրունկն ավելի բարձրացնել, ինչը բերում է նրան, որ ծանրությունն ընկնում է ոտնաթաթի վրա: Ծանրությունը հավասարակշռելու համար կինը կորացնում է մեջքը, ինչն էլ փոխում է ողնաշարի դիրքը:
Բարձր կրունկների սիրահարներին սպառնում է նաև ռադիկուլիտն ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումը: Եթե կրունկների վրա դուք ձեզ անհարմար եք զգում, դա կարող է հանգեցնել դաշտանային ֆունկցիայի խանգարումների և ցավերի՝ հանգեցնելով չբերության:
Երեխաներին կրունկներն ամբողջովին հակացուցված են, քանի որ այդ տարիքում օրգանիզմը դեռ նոր է ձևավորվում, իսկ բարձր կրունկները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել