ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին ամիսներին հսկայական աշխատանք է իրականացվել Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու ուղղությամբ:
«Դրանց ծախսերի հաշվարկման գործում ունենք արդեն հստակ պատկերացում: Հստակ է, թե 280 չգազիֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային վահանակներ տեղադրելու համար որքան գումար է անհրաժեշտ, դրանք համեմատել ենք գազիֆիկացման համար պահանջվող գումարների հետ և ներկայումս բանակցում ենք կառավարության, դոնորների հետ, մի շարք ֆինանսական կառույցների հետ, որ ճիշտ և արդյունավետ ֆինանսական գործիք ներդրվի, որպեսզի չգազիֆիկացված համայնքների տաք ջրամատակարարման հարցը կարգավորվի»,- նշեց Հայկ Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որի նպատակն է Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու նպատակով դիտարկել մի շարք այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես կիրառել արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչներ, պելետային կաթսաներ կամ վառարաններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



