Ցածր իմունիտետի հիմնական պատճառը թաքնվում է տանը, որը բառացիորեն լի է հիվանդահարուցիչ բակտերիաներով: Ինչն է զարմանալին, բակտերիաներն ավելի շատ այնտեղ են, որտեղ ավելի քիչ ես սպասում: Այսպես, խոհանոցի ամենակեղտոտ իրը սպասք լվանալու սպունգն է: Դրա մեջ սալմոնելլայի եւ աղիքային ցուպիկի հետքեր են լինում, որոնք կարող են անգամ կաթվածի հասցնել: Ատամմաքրիչների տուփը հավաքում է բոլոր միկրոբները, որ թափվում են թաց ատամմաքրիչներից: Հետազոտողները խորհուրդ են տալիս այն ամեն օր լվալ տաք ջրով: Էլեկտրոնիկան եւս շատ կեղտոտ է: Օրինակ, համակարգչի ստեղնաշարի վրա առկա բակտերիաները գերազանցում են թույլատրելի մակարդակը 150 անգամ:
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակը, խաղային համակարգիչները պարունակում են թթխմոր եւ բորբոս: Բակտերիաներ կան նաեւ սպիտակեղենի մեջ:
Հորդանանցի գիտնականները հայտնաբերել են, որ երբ մարդը կանգնում է գորգի վրա, օդ են բարձրանում 35 մլն բակտերիաներ: Բակտերիաներ կան կտրելու տախտակների, տոպրակների, պարկերի մեջ:
Նյութի աղբյուրը` այստեղ