Մեզ չեն սովորեցրել սիրել, մեզ սովորեցրել են «բարոյական» լինել: Մեզ չեն սովորեցրել ապրել, մեզ սովորեցրել են մաքառել, որովհետև հարևանի երեխան մաքառում ա, ուրեմն՝ մենք պետք ա ավելի շատ մաքառենք:
Մեզ չեն ասել՝ ազատությունն ինչ ա, մեզ ծնված օրվանից վախեցրել են հազար տեսակ բժիշկներով, հարևաններով, մեշոկ պապիներով ու աստվածներով:
Մեզ չեն սովորեցրել, թե ոնց ա աշխատում մարդու օրգանիզմը ու ինչի ա մեզ պետք էս կամ էն սնունդը, մեզ ասել են՝ կեր, թե չէ գլխիդ կլցնեմ:
Մեզ մոռացել են պատմել, որ մարդիկ լինում են տարբեր ու մոռացել են սովորեցրել շփվել այլազգիների հետ: Բայց չեն մոռացել մեզնից անգիր կորզել, որ՝
«Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք≫:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել