Հայ երիտասարդ լրագրողների մեջ նոր տենդենց է ձևավորվում, որ լրագրողը պիտի պարտադիր լինի ընդդիմադիր՝ իր ընդգծված քաղաքական հայացքներն ունեցող ու արտահայտող, նա իրավունք ունի դիմացինի հետ, ոնց ուզումա, խոսի, ինչ ուզումա, ասի, իսկ դիմացինն էլ պարտավորա լուռ հանդուրժի, որ ԶԼՄ-ների ազատությունները չսահմանափակվեն․․․
Դե կներեք էլի․․․․
Լրագրողը տեղեկատվություն, հետաքրքիր նյութ մշակող, ստեղծող ու մատուցողա, մարդ, ով պիտի կարևոր հարցեր բարձրացնի, դրանք կարողանա քաղաքակիրթ և հետաքրքիր ձևակերպի ու ընթեռնելի, հետաքրքիր նյութեր գրի։ 
Լրագրությունը լաչառությունը չի, լրագրությունն էլ ամենաթողություն չի։ Ի վերջո, պետք չի մոռանալ կուլտուրայի, դաստիարակության, հարգանքի ու էթիկայի մասին․․․
«Ում վրա ինչ ուզեմ, կգրեմ»-ը լրագրություն չի․․․ Լրագրությունը լուրջ գիտելիքներ, լուրջ մոտեցում ու ներքին կրթվածությունա պահանջում․․․
Պատահական չի, որ նույն այդ լրագրողը բավական կիրթ մարդուց ապտակ ստացավ, հիմա էլ մամուլի խոսնակների հետ սենց սկանդալի մեջ հայտնվեց։ Մամուլը պիտի ազատ լինի, բայց միշտ կոռեկտ ու կրթող, ոչ թե աղբ արտադրող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել