Մունաթը ներթափանցել է մեր կյանքի բոլոր բնագավառները։ Այն տիրում է Նախագահի նստավայրում, Կառավարության շենքում, քաղաքապետարաններում և գյուղապետարաններում, մասնավոր հիմնարկներում, հանրային տրանսպորտում, դպրոցներում և նույնիսկ օտարերկրյա դեսպանատներում։
Հասարակության ճնշող մեծամասնությունը գտնվում է մունաթ-mode-on մշտական վիճակում։ Կան մարդիկ, որոնք արդեն հասել են մունաթ-level-god աստիճանին։ Որոշները նույնիսկ կարողացել են պաշտպանել դոկտորական և ստացել մունաթագիտության դոկտորի գիտական աստիճան։
Մունաթը խորամանկ է և երբեք միայնակ չի գործում։ Նրա հավատարիմ ընկերներն են Դժգոհությունը, Խաբեբայությունը, Նախանձը, Կաշառակերությունը, Ալարկոտությունը, Ինքնահաստատվելու մշտական ձգտողությունը և այլ պաշտոնական անձինք։
Մունաթը վտանգավոր է և վարակիչ։ Նրա նպատակն է հնարավորիս շատ մարդկանց վարակել, ինչը նրան շատ լավ հաջողվում է՝ դատելով շրջակա միջավայրից։ Կարծում եք՝ ո՞վ է չորս կողմը աղբ թափում, գիշերներով Ձեր պատուհանի տակ սիգնալ տալիս, շենքի վրա հարկ բարձրանում, բարձր ու վատ երաժշտություն լսում։
Այո, այո, դա ինքն է՝ Պարոն Մունաթ ընդ Քամփնի։
Ինչպե՞ս պայքարել Մունաթի դեմ։
Մունաթը մոլախոտի նման բան է։ Եթե արմատախիլ չանես, նա նորից աճում է և արագ տարածվում։ Սկսեք նրանից, որ մաքրեք Ձեր միջավայրը Մունաթից և իր ընկերներից։ Անխնա պայքարեք Մունաթի դեմ բոլոր մակարդակներում։ Հիշեք, որ ամեն Մունաթի դեմ միշտ կգտնվի ավելի ուժեղ Մունաթ։ Մունաթով պայքարենք Մունաթի դեմ։
Մաքրենք Հայաստանը Մունաթից։
Say no to Մունաթ!
Մունաթ не пройдет!