Գյումրիում 11-րդ երեխան լույս աշխարհ բերած Լիլիթ Խաչատրյանն արդեն տանն է, իր ու երեխայի առողջական վիճակը բավարար է: Tert.am-ի հետ զրույցում նա թվարկեց բոլոր 11 երեխաների անունները`Շուշան, Հեղինե, Սամվել, Զավեն, Հովսեփ, Հակոբ, Դանիել, Ռոզա, Օլյա, Մարինե, Դավիթ:
Նա նշեց, որ Գյումրու քաղաքապետն իրեն այցելել էր ծաղիկներով և նվերներով, իսկ անցած տարի վարչապետից բնակարան է ստացել: «Ես անձամբ որևէ բան չեմ նշել, չեմ ցանկացել: Ես ամեն ինչ ունեմ և իմ երեխաներն էլ ամեն կերպ ապահովված են, որևէ մեկից ակնկալիք չունեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ում: Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական եղանակով:
Ինչ վերաբերում է նոր երեխաներ ունենալու ցանկությանը, Լիլիթ Խաչատրյանն ասաց` ինչպես Աստված կամենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/25/11baby-mother/2440696
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



