Հաշմանդամության սայլակների տրամադրումը այսուհետ լինելու է հավաստագրերով, այդ մասին Ազատության ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այդ ոլորտում գործակցող հասարակական կազմակերպությունների հետ մեր վերջին քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս ոլորտում պետք է անցնենք հավաստագրերի տրամադրմանը, այսինքն՝ հավաստագիր, որն իր մեջ գումար է պարունակում, և քաղաքացին հնարավորություն կունենա ընտրելու պարագան», - ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



