Tert.amLife-ը գրում է.
Այսօր ռեփեր Գուֆն ու Տիմատին համատեղ երգ են ներկայացրել։ Սա բավականին անսպասելի էր երկրպագուների համար, քանի որ ռեփերները հայտնի են միմյանց հանդեպ տածած հակակրանքով։
Peopletalk-ը գրում է, որ նրանք երկար տարիներ պատերազմում էին։ Ամեն բան սկսվել է այն ժամանակ, երբ Գուֆն ու ռեփերների իր թիմը սկսել են ծաղրել Տիմատիին։ Նրանք տարբեր երգերի միջոցով բարձրաձայնում էին իրենց մտքերն ու վիրավորում միմյանց։ Վերջին տարիներին նրանց տարաձայնությունների մասին այլևս խոսք չկար, ամեն մեկն իր կյանքով էր զբաղվում։ Գուֆը փորձում էր հաղթահարել թմրանյութերից կախվածությունը և մի քանի նոր երգ էր թողարկել, իսկ Տիմատին հասցրել էր ստեղծել Black Star-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/07/25/rap/42696
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել