Աշխարհի չեմպիոն ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն ամուսնության առաջարկ  է արել իր սիրելիին` հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Պանետերիին:

Նրանք սկսել են հանդիպել 2009 թ.-ից, սակայն 2011 թ.-ին զույգը բաժանվեց: 23-ամյա դերասանուհուն և 37-ամյա բռնցքամարտիկին միասին սկսել են նկատել 2013 թ.-ին: Նրանց մտերիմի խոսքով՝ Հեյդենն ու Վլադիմիրը հնարավոր է ամուսնանան այս ամռանը, նրանք միմյանց պաշտում են, սակայն պաշտոնական հայտարարություն դեռ չեն անում:

«Նեշվիլ» ֆիլմի աստղը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հանդիպել սպորտսմենների հետ. «Մենք միմյանց հիանալի հասկանում ենք»,-նշել է Պանետերին:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել