«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վերցնենք թեկուզ ամենացավոտը՝ արտագաղթը: «Վայ-վույ, սաղ գնացին, էլ մարդ չմնաց, պատճառն ապաշնորհ, ապօրինի իշխանություններն են». այդ՝ 25 տարվա ընթացքում չփոխվող հռետորաբանությունը միանգամայն տեղին է նախընտրական ժամանակահատվածում, բայց համապետական ընտրություններ մոտակա հինգ տարիներին կարծես թե չեն լինելու: Հիմա իրենց խոսքը պետք է ասեն «քարոզչական պարտավորություններից» ազատված վերլուծաբանները՝ քանի հոգի է գնացել, սոցիալական որ շերտերի, որտեղ են հիմա նրանք, ինչով են զբաղված, ինչ հնարավորություն կա նրանց վերադարձնելու: Ինչպես կարելի է կազմակերպել ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների հայրենադարձությունը:
 
Ընդհանրապես, ինձ թվում է, Հայաստանին պետք է ոչ թե Սփյուռքի նախարարություն, որն անցկացնում է բազմաթիվ լավ կամ վատ միջոցառումներ սփյուռքահայերի համար, այլ Ներգաղթի և հայրենադարձության նախարարություն, որը կզբաղվի կոնկրետ խնդիրների վերլուծությամբ, և որի արդյունավետությունը կչափվի դրանց լուծմամբ:
 
Խորհրդային Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը հայրենիք գալու կոչ էր անում դրսում ապրող հայերին և չէր կարող նրանց համար ապահովել ոչ արդարություն, ոչ ժողովրդավարական կարգեր, ոչ էլ առավել ևս՝ բարեկեցիկ կյանք: Բայց ինչ-որ բան կար, որը մարդկանց բերում էր Հայաստան: Մյասնիկյանի հեռատեսությունը, կարծում եմ, նաև այն էր, որ նա հասկանում էր՝ պետք է հրավիրել նախևառաջ մտավորականներին: Իսկ թե ինչու էր (և՝ է) հատկապես դա կարևոր՝ այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել