«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահվանից հետո նոր իրավիճակ է ստեղծվել կինեմատոգրաֆիստնե­րի ընտանիքում:
 
Բանն այն է, որ կինեմատոգրա­ֆիստների միության անդամներից շատերը սպասում են, որ առաջի­կայում պետք է գումարվի կինեմա­տոգրաֆիստների միության համագումար, որն էլ պետք է վճռի միության նոր նախագահի հարցը: Սակայն տեղեկություններ կան, որ կինեմատոգրաֆիստների միու­թյան ներկայիս ղեկավարությունը հակված է սեպտեմբերին գումարել վարչության փակ նիստ և Ռուբեն Գևորգյանցի որդուն՝ Վահե Գևորգյանցին նշանակել միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետաձգելով միության համագումարը մեկ տա­րի ժամանակով:
 
Կինոգործիչներն այն մտավա­խությունն ունեն, որ այդ որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որ­պեսզի կինոմիության նախագահի պաշտոնը հորից ժառանգաբար փոխանցվի որդուն: Եթե Վահե Գևորգյանցը մեկ տարի կատարի միության նախագահի ժամանա­կավոր պաշտոնակատարի պար­տականությունները, մեկ տարի անց համագումարում ընդամենը հարկ կլինի վավերացնել նրա
 
ձերբակալվածների պահման վայրի և քրեակատարողական պաշտոնը:
 
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս տակտիկան, որը մշակվել է կինոմիության ներկայիս փաստացի ղեկավարի՝ միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանի և Ռուբեն Գևորգյանցի ընտանիքի կողմից, այնքան էլ չի բավարա­րում կինեմատոգրաֆիստների մի­ության շատ անդամների:
 
Ի դեպ, Ռուդոլֆ Վաթինյանը մի­անձնյա որոշումներ կայացնելու հարցում, կարծես թե խնդիրներ չունի: Տեղեկություններ կային նաև, որ «Ոսկե ծիրան» միջազ­գային կինոփառատոնի ծրագրե­րից մեկը տապալելու որոշումը, որն անհարկի տհաճ աղմուկ բարձրացրեց փառատոնի շուրջ՝ հարվածելով փառատոնի վար­կին, նույնպես միանձնյա էր կա­յացվել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել