168.am-ը գրում է.
Ադրբեջանի Գոյգելե շրջանի բնակիչ Այնուրա Գահրամանովան 2013-ին սպանել է իր ամուսնուն` Գիրիհլի Իլհամ Գահրամանովին և 4 տարի շարունակ թաքցրել նրա դին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գիրիհլի Իլհամ Գահրամանովը կնոջ հայտարարության հիման վրա կատարված որոնողական գործողություններից հետո` 2013թ. հունվարի 26-ից սկսած, ոստիկանության կողմից հայտարարվել էր անհետ կորած:

Կինն ամուսնու դին թաղել է իրենց բակում գտնվող ախոռի հարևանությամբ:

Մահացածի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության, դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել