Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ խզում են բոլոր կապերն Իսրայելի հետ: Որոշումը կայացվել է, երբ Իսրայելը մետաղ որոնող սարքեր է տեղակայել Երուսաղեմի մուսուլմանական սրբավայրերի մոտ, գրում է Haaretz-ը:
Թել Ավիվն անվտանգության միջոցառումները խստացրել է հերթական ահաբեկչական հարձակումներից հետո: Խալամիշ շրջանում մի պաղեստինցի երեք մարդու էր դանակահարել: Եվ երեք զինյալներ Երուսաղեմում մոտեցել են իսրայելցի ոստիկանների և կրակ բացել, ինչի հետևանքով 2 իրավապահ էր զոհվել:
Աբասը էլեկտրոնային ստուգման համակարգը չափազանցված որոշում է գնահատել: Իսրայելին մեղադրել է խաղաղ կարգավորման գործընթացից խուսափելու և քաղաքական հակամարտությունը կրոնականի վերածելու փորձի մեջ: Պաղեստինի առաջնորդը հարցով քննարկումներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի առաջնորդների հետ` նրանց կոչ անելով միջամտել ստեղծված իրավիճակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/118155
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել