Մեր արևելյան հարևանները բացարձակ չեն ամաչում ի ցույց դնելուց իրենց բարդույթները: Թերարժեքության բարդույթով տառապող ադրբեջանցիների մոտ շատ լավ է ստացվում դիմացինին զարմացնելը և, միևնույն ժամանակ, այդ նույն դիմացինի աչքերում աներեսի և հիմարի տպավորություն ստեղծելը: Հիշում եք, ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսանակ Մարիա Զախարովային ազերի լրագրողները ուղղակի զզվեցրել էին ամեն մամլո ասուլիսի ժամանակ «քարվաճառյան մարդասպան» Դիլգամ Ասկերովից հարցեր տալով: Արդյունքը Մարիա Զախարովայի բավական կոպիտ պատասխանն էր ազերի լրագրողներին և Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հիմա էլ կատարելով Բաքվի պատվերը՝ ռուսական ազգանունով մի ազերի լրագրող, որը գտնվում է Ռիգայում և լուսաբանում է խորհրդային հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեի «Laima. Jurmala. Rendez-vous» փառատոնը, հարցազրույց է վերցրել տիկին Լայմայից և հետևյալ հարցն ուղղել. «Ձեր կարծիով ո՞վ է այս պահին ամենահետաքրքիր երիտասարդ ադրբեջանցի երգիչը»: Խեղճ Լայմա: Պատկերացնո՞ւմ եք խեղճ կնոջ վիճակը, ով, ինչպես կարելի է հասկանալ վերջինիս պատասխանից, բացարձակ չի հետաքրքրվում ադրբեջանական շոու բիզնեսով և կլկլացնող ոչ մի օղլուի կամ ղըզի չգիտի: Իսկ պատասխանը շատ պարզ է: Լայմա Վայկուլեն տարրական անտեսել է ազերի աներես լրագրողի հարցը և չի պատասխանել վերջինիս: Տեսնես սրանք ի՞նչ են մտածում, որ այսպիսի ապուշ հարցեր են տալիս: Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին և ներկա ռուսական շոու բիզնեսում ազերիները գրեթե բարձր տեղեր չեն զբաղեցրել: Մուսլիմ Մագոմաևը հայտնի դարձավ շնորհիվ Առնո Բաբաջանյանի երգերի: Իսկ ներկայումս ադրբեջանցի ներկայացվող Էմինը ոչ մի կապ չունի ազերի ազգի հետ: Նա, ինչպես Ադրբեջանի շատ հրեաներ, նույն Բաքվի կողմից միտումնավոր ադրբեջանցի է ներկայացվում: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցի լրագրողները բացարձակ չեն ամաչում իրենց անհեթեթ պահվածքից:
Համոզված եմ, որ Ադրբեջանում Լայմային չեն ների երիտասարդ և գեղեցիկ երգչուհի Զեյնաբ Խանլարովային չիմանալու փաստը:
Հ.Գ. Որքան հասկացա, Բաքվում բավական ծանր են տանում մեր և ռուսաստանցի հայտնի երգիչների զուգերգերը: Լայմայի պարագայում դա Թաթայի հետ շատ հաջողված զուգերգն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել