Color Boom Nail Studio-ն՝ Երևանի ամենանորաձև ու թրենդային մանատահարդարման մասնագիտացված սրահը, ընդլայնում է ծառայությունների շրջանակը: Color Boom-ում ներկայացված է «ՆԱԻՐԻԱՆ»-ի մարմնի խնամքի շարքը՝ ձեռքի, ոտքի, մարմնի քսուքներ, նաև բնական օճառներ, որոնք լիարժեք են դարձնում սրահում տրամադրված ծառայությունների ու պրոֆեսիոնալ, արդեն նաև տնային խնամքը։
«Մենք որոշել ենք յուրօրինակ շոու-ռում դարձնել մեր սրահը, որտեղ մեր հաճախորդները ոչ միայն մատնահարդարման, ոտնահարդարման ու դիմահարդարման բարձրակագ ծառայություններ կստանան, այլև կկարողանան ձեռք բերել ինքնատիպ նվերներ հայկական հայտնի բրենդներից: Ուրախ ենք, որ «Նաիրյան» ապրանքանիշի հետ մեր համագործակցությունը կայացավ, վստահ ենք, որ «Նաիրյան»-ի բնական ու բարձրակարգ կոսմետիկան կգրավի մեր այցելուներին»,-նշում է Color BOOM Nail Studio-ի մարքեթինգի պատասխանատուն


«ՆԱԻՐԻԱՆ»-ն առաջին հայկական 100% բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձեւերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների եւ մանրակրկիտ գիտական հետազոտության վրա. «Շատ ուրախ ենք համագործակցել Color Boom-ի հետ, քանի որ այս ընկերությունը դինամիկ, պատասխանատու ընկերություն է, և մեզ հետ կիսում է այն կարևոր գաղափարը, որ որակը ամենակարևորն է»,- նշում է «Նաիրիան» ընկերության ՓՌ պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյան
Ի դեպ, Color Boom-ի գործընկերների շրջանակն առաջիկա օրերին կընդլայվի ևս մեկ հայտնի և սիրված ապրանքանիշի հետ համագործակցությամբ: Այն կհետաքրքիր նորաձևության տենդեցներին հետևող բոլոր աղջիկներին ու կանանց: 





