Վարդավառին ինձ երբեք չեն ջրել (մանր-մունր դեպքերը չեմ հաշվում, ասենք՝ գնում ես խանութ ու մի պստո պզիկով ջուր է ցողում), որովհետև խուսափել եմ ջրելու հակում ունեցող մարդկային կուտակումներից։ (Ընդհանրապես, իմ սպիտակող մազերը հուշում են, որ ավելի լավ է մարդկային խոշոր կուտակումները շրջանցել, բայց դա արդեն ուրիշ պատմություն է)։
Բացի այդ, իմ դիտարկումներով, Վարդավառը միշտ լինում է ամռան ամենաշոգ օրը (Սուրենյանը թող հաստատի), այնպես որ, եթե թրջվելու առանձնահատուկ ձգտում չունեք, տանն ավելի զով է ու հաճելի։ Կիրակի օրով, էս շոգին, երբ երկնքից կրակ է թափվում, դուրս եք գալիս, որ ինչ անեք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/983055295130721?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1500814415469680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել