Նոր երևույթ. դատը հետաձգելու տալ։ Այ, օրինակ, ես կարծում էի՝ Ուրիխանյանը ինձ դատի է տվել, իսկ իրականում, պարզվում է՝ հենց դատը հետաձգելու է տվել։ Վիրավորվել է, դատը հետաձգելու է տվել ու հո՜ չի հետաձգում, հո՜ չի հետաձգում...
Էնպես որ, խելոք մնացեք, թե չէ ես էլ ձեզ մի կես տարով դատը հետաձգելու կտամ։
P.S. Էրեկ ընկերներիս հետ էի խոսում, պատմում էի, որ առաջին անգամ ներկայացուցիչը թեթև մրսած էր, երկրորդ անգամ արդեն թոքաբորբ էր, ու կիսվում էի մտավախությամբ ու անհանգստությամբ, որ էս անգամ հանկարծ մի ավելի վատ բան չլնի էդ տղուն։ Էն էլ, փաստորեն, թոքաբորբը խորացել ա, արդեն սրտային խնդիրներ առաջացրել... Լավ չի։
P.P.S. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. հումորի բացակայությունը կարող է վնասել ձեր առողջությանը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/10200799293282719?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել