Ադրբեջանի "привет"-ը Սոչիից և մեր հավանական պատասխանը Բաքվին

Հուլիսի 21-ի երեկոյան Սոչիում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումից առաջ և հետո,հուլիսի 20-ին և հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերն ադրբեջանցիները հուժկու գնդակոծության էին ենթարկել ՀՀ Տավուշի մարզի Չինարի և Բարեկամավան գյուղերը,որոնցից ամենաշատը տուժել էր Չինարին՝12-13 մլն. դրամի վնաս է հասցվել գյուղին...
Ինչպես միշտ,այսպիսի հանդիպումներից առաջ պաշտոնական Բաքուն դիմում է ահաբեկչական գործողությունները՝ ևս մեկ անգամ ցույց տալու,որ ինքը դժգոհ է գոյություն ունեցող ստատուս քվոյից...Բացի դրանից,այս անգամ Իլհամ Ալիևը գնդակոծելով ՀՀ սահմանամերձ գյուղերը ևս մեկ անգամ փորձեց սեպ խրել առանց այդ էլ բավական բարդ վիճակում գնտնող հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ հայ հասարակությանը ապացուցելով,որ Մոսկվան չի կատարում ՀՀ-ի առաջ ստանձնած պարտականությունները՝չի ապահովում հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը,որը նա իր վրա էր վերցրել 2010 թ-ին,երբ ստորագրվեց համապատասխան համաձայնագիր ՌԴ-ի և Հայաստանի նախագահների միջև և ռուսական 102-րդ ռազմաբազան ևս 49 տարով մնաց Հայաստանի տարածքում...Ինչպես նաև Բաքուն մեզ ևս մեկ անգամ ցույց տվեց,որ ՀԱՊԿ կոչված կառույցը,որի ղեկավարն այս պահին ՀՀ-ն ներկայացնող Յուրի Խաչատուրովն է,տարրական փուչիկ կազմակերպություն է,որը նույնիսկ հանդես չեկավ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ...
ՀԱՊԿ-ի վրա ես ինքն էլ հույս չեմ դրել,բայց ժամանակն է,որ պաշտոնական Երևանը պահանջի Մոսկվայից կյանքի կոչել իր վրա վերցված պարտականությունները՝հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման առումով...Իլհամ Ալիևի այս պահվածքը կարող է պայմանավորված լինել հետևյան պատճառներով.կամ Պուտին-Ալիև հանդիպումը բավական դրական է եղել Ադրբեջանի համար և Ալիևն այդպիսով մեզ ռուս-ազերիական մեսիջներ է հղում և նախազգուշացնում,որ Մոսկվայից Հայաստանի "հեռանալու" ձորձերը ծանր հետևանքներ են ունենալու Երևանի համար,այսինք Բաքվի միջոցով Մոսկվան մեզ հասկացնում է "խելոք մնալ",կամ էլ դրանք ավարտվել են անհաջողությամբ և Ալիևը գնդակոծելով Բարեկամավանը ևս մեկ անգամ իր դժգոհությունն է հայտնել Մոսկվային...Երկու դեպքում էլ,Հայաստանի տարածքի գնդակոծությունը հայ հասարակության մոտ հարցեր է բարձրացնում,որոնց Մոսկվան չի կարող կոնկրետ պատասխանել...Իսկ դրանց չպատասխանելը կրկին բերում է հակառուսական տրամադրությունների աճին...
Չինարիի և Բարեկամավանի վերջին գնդակոծությունները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին,որ մեր հարցերը մենք ինքներս պետք է լուծենք...Իսկ դրա միակ պատասխանը պետք է լինի Հայաստանի սահմանամերձ ադրբեջանակն գյուղերի հուժկու ռմբակոծությունը,ինչպես հուլիսի 4-ին Ֆիզուլիի Ալխանլի գյուղի կրակակետի ոչնչացումը...Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի այն հանգամնանքը,որ հակառակ կողմում կարող են լինել զոհեր...Այդ մասին պետք է մտածի Իլհամ Ալիևը,ով գնդակոծում է Հայաստանի գյուղերը,իսկ ադրբեջանցի դիպուկահարը երկու ժամ փորձում է սպանել չինարեցի մի երիտասարդի...Ինչպես Ալխանլիի դեպքում այս անգամ ևս մեր բանակը պետք է դաժան պատժի ենթարկի թուրք բարբարոսին...Մարդասիրությունը պետք է մի կողմ դնել,քանի որ մենք գործ ունենք մեկի հետ,որի համար հային սպանելը հերոսություն է...Եթե այդպես է,ավելի լավ է սահմանի հակառակ կողմում լացեն իրենց կորուստների համար,քան մերոնք...Թուրք-ազերիի բոլոր սադրանքներին պետք է դաժան պատասխանել...Չպատասխանելը՝Բաքվում դիտվում է որպես թուլամորթություն և վախկոտություն...
Ի դեպ,երկու օր առաջ Երուսաղեմում իսրայելցի եկու ոստիկանի սպանած արաբին հրեա ոստիկանները ոչ միայն տեղում ոչնչացրել են,այլ հուլիսի 22-ին քանդել են նրա տունը,իսկ ընտանիքին վտարել քաղաքից՝դարձրել փախստական...
Նույն կերպ մենք պետք է վարվենք...Հայ-ադրբեջանական և Արցախի և Ադրբեջանի սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները ահ ու սարսափով պետք է ապրեն,եթե ապշերոնյան բռնապետը որոշի կրար բացել մեր բնակավայրերի և զինվորների վրա...Այլ տարբերակ ահաբեկչական ոճով գործող Բաքուն մեզ չի թողնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել