Կասպից ծովի Բաքվի հարակից հատվածում օգոստոսի 1-11-ը տեղի կունենա «Ծովային գավաթ 2017» միջազգային մրցույթը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմանավերը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Մրցույթին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին Բաքու են ժամանել Իրանի «Փեյքան» և «Ջովշան» ռազմածովային ուժերը և ղազախական «Ղազախստան», «Սարիարկա» հրթիռահրետանային նավերը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/22/822783.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել