Լոնդոնում հինգ տարեկան աղջկան 150 ֆունտ (մոտ 195 դոլար) տուգանք է գրվել փողոցում լիմոնադ վաճառելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Աղջկա հայրը պատմել է, որ Լոնդոնի արևելյան թաղամասերից մեկում իր դուստրը փոքր վաճառասեղանից լիմոնադ է վաճառել բաժակի դիմաց 50 պենսով: Տղամարդու խոսքով՝ աղջկան դուր է եկել տան մոտակայքում մանրավաճառանոց բացելու գաղափարը:
«Նա պարզապես ցանկացել է, որ մարդիկ ժպտան: Նա շատ հպարտ է եղել իրենով», - ասել է նա:
Տղամարդու խոսքով՝ առևտրի մեկնարկից որոշ ժամանակ անց չորս ոստիկան է մոտեցել, միացրել տեսախցիկը և սկսել երկար փաստաթուղթ կարդալ՝ բացատրելով, որ իր դուստրն առևտրի արտոնագիր չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/22/lemonade-stand/2438648
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել