Ես չեմ հասկանում, մեր մոլորակի պապաները որոշել են «օֆշոր» հասկացության վերջը տա՞ն։ Նախ Կիպրոսը քանդվեց, հիմա Վիրջիններից 130 000 մարդու տվյալ է արտահոսել։ Էդ 130 000–ի մեջ մեր սիրելի հարևանների նախագահն էլ կա իրա միշտ երիտասարդ մեհրիԲանով հանդերձ։ Ապացուցվել է 4.5 միլիարդ դոլարի շինարարական նախագծերի հետ կապը։ Կարճ ասած, Ադրբեջանի սխեման հետևյալն է. ա. պետությունը վաճառում է նավթը,
բ. հայտարարվում է շինարարական թենդեր, գ. հաղթում են նախագահի ընտանիքների հետ կապակցված օֆշորային ընկերություններ, դ. շինարարության համար վարձատրում են պետական միջոցներով, ու դրանք նրանց պետբյուջեից հոսում են օֆշոր։
Ժողովուրդ, ոնց եմ ուզում, որ էդ 130 000 հոգու մեջ մերոնց անուններն էլ լինեն։ Բայց ինձ թվում ա՝ մեր պարագայում շատ ավելի գեղեցիկ սխեմաներ են աշխատել, մենք նրանց նման դամբուլ չենք։
Կից նյութն` այստեղ