Հարկայինը «SAS»-ում մասշտաբային ստուգումներ է իրականացնում, ու ինչպես գրել է «Ժամանակը», դա կարող է հանգեցնել նրան, որ Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ի վերջո զանգվածային կրճատումների կդիմի, միայն թե պահպանի իր գերշահույթը։
Առանց այն էլ «ՍԱՍ»-ը, և ոչ միայն «ՍԱՍ»-ը, այլև բոլոր նմանօրինակ սուպերմարկետների ցանցերը արդեն վաղուց ճորտատիրական հասարակարգերի կիրառության են անցել, միայն թե չբավարարվեն պարզապես շահույթով։ Նման ցանցերում մեկ աշխատողը, ստանալով միջինից էլ ցածր աշխատավարձ, հաճախ կատարում է մի քանի աշխատողի աշխատանք, ընդ որում, եթե նրա բախտը բերի, և նա գրանցված աշխատի, ապա հարկայինում ներկայացնում են ոչ իրական թվեր, թե ինչքան գումար է նա ստանում։
Բիզնեսմենի համար իր շապիկից ավելի մոտիկ շապիկ չկա իր մարմնին, դա անուրանալի իրողություն է, բայց մեր բիզնեսմենները հաճախ դրսևորում են չափից ավել ագահություն և եթե քննենք տվյալ օրինակը, ապա ՊԵԿ-ի ամենաչոր ստուգումներին բավարարով մաքուր բիզնես էլ եթե անցկացնի ՍԱՍ-ը, ապա այդ բիզնեսը հաստատ էլի եկամտաբեր կլինի, ու ճիշտ է նկատել թերթը, որ պարզապես մեր օլիգարխները սովոր չեն զուտ շահույթով աշխատելուն, նրանք արդեն չեն պատկերացնում իրենց գործունեությունը առանց գերշահույթի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=115906955270619&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել