Պետք է հարգալից վերաբերվել այն մարդկանց հանդեպ, որոնք աշխատանք չունեն և փորձում են աշխատել:
Ես շատ եմ ցանկանում, որ ով ՀՀ-ում մինիմալ աշխատավարձ է սահմանում, հենց այդ սահմանված մինիմալ աշխատավարձով ինքը ու իր երեխաները ապրեն ու իրենց կաշվի վրա զգան դժվարությունները: Թող օրինակ` ամեն օր բուլկի ուտեն և հասկանան, որ շատերը գումար չունեն ու բառի բուն իմաստով գոյատևում են: Կամ ինչի համար, օրինակ, մարդը մի ամիս հիմնարկությունում կամ ուրիշ տեղ աշխատի, ամբողջ ուժերով նվիրվի որքան հնարավոր է, և վերջում կանչեն, ասեն՝ կներեք էլի, մենք ձեզ աշխատավարձ չենք կարող տալ ու ձեզ հետ էլ չենք աշխատելու: Հիմա բոլոր բնագավառներում, որտեղ գները բարձրացնում են և այլն, շատ մասնագետներ զրկվում են իրենց սիրելի աշխատանքից, կամ իրենց փոխարեն ինչ-որ մեկին են աշխատանքի տեղավորում, օրինակ` բարեկամին կամ ծանոթին, և որը նույնիսկ պատկերացում չունի այդ մասնագիտությունից ու ընդհանրապես այդպես է: Հենց ստոմոտոլոգիական կենտրոններում շատ դեպքեր գիտեմ, երբ ասենք հիվանդը թեթև ատամի ցավ է ունենում, և ոչ մի լուրջ բան չկա` այդ ստոմոտոլոգ կոչվածը, որը նույնիսկ չի էլ սովորել, ասում է՝ բեր ատամդ հանենք: Բա մեկը չլինի՞ բռնի դրանց ատամները հատ-հատ հեռացնի դաժան ձևերով: Կամ ե՞րբ են գրեթե բոլոր տնօրենները պարտաճանաչ գտնվելու և գիտակցելու, որ ամեն ինչ ծանոթով, մեջքով կամ սիրուհի լինելով չի որոշվում, ու 25 տարեկանից հետո էլ մարդ իրավունք ունի ապրելու: Պետք է հարգալից վերաբերվել այն մարդկանց հանդեպ, որոնք աշխատանք չունեն և փորձում են աշխատել: Կամ ինչո՞ւ պետք է տարիքային սահմանափակումներ լինեն: Օրինակ` 18-ից 25 տարեկան: Իրենց մայրերին կամ քույրերին երբեք վատ իրավիճակի մեջ չեն գցի: Ներկա պահին ՀՀ-ում անտանելի խղճուկ վիճակում է գտնվում աշխատանքային բնագավառը, ու թող այնպիսի տպավորություն չլինի, որ ես բողոքում եմ: Սա այն եզակի հարցերից է, որ ի սրտե ցանկանում եմ՝ լուծվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: